ՈՐՏԵՂ ԳԻՇԵՐԵԼՁեր տրամադրության տակ է Bed & Breakfast տիպի հյուրատուն մոտակա Արենի գյուղում՝ հյուրասենյակով, հյուրերի համար նախատեսված ննջասենյակով, առանձին լոգարանով, խոհանոցով եւ ընդարձակ ճաշասենյակով: Նաեւ, մենք ունենք հատուկ առաջարկ բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են թռչնադիտական եւ բնապահպանական շրջագայություններով։
ՈՒՐ ԱՅՑԵԼԵԼՆորավանքը Երեւանից 122 կմ հեռավորության վրա գտնվող, 13-րդ դարի հայկական վանք է Եղեգնաձոր քաղաքի մոտ, Ամաղու գետի նեղ կիրճում: Կիրճը շրջապատված է բարձր կարմիր ժայռերով: Վանքը հայտնի է իր երկհարկանի Սուրբ Աստվածածին եկեղեցով, որի երկրորդ հարկ կարելի է մուտք գործել շինության ճակատի նեղ քարե աստիճաններով:
ԻՆՉ ԱՆԵԼՎայելեք ձեր հանգիստը «Քարանձավ» պանդոկում ստեղծված գեղեցիկ հնաոճ միջավայրում՝ զարդարված ձեռագործ գորգերով, գինու սափորներով եւ կավե ամանեղենով:
Ականատես եղեք լավաշի թխմանը հարակից թոնրում եւ համտեսեք թարմ պատրաստված հայկական ուտելիքները՝ ըմպելով հայտնի Արենի գինին: