ԳլխավորՔարանձավ պանդոկՏեսարժան վայրերԳիշերակաց
Arm Rus Eng

Տեսարժան վայրեր


Հանգստացեք եւ ճաշեք «Քարանձավ» պանդոկում ձեր երկար ճանապարհորդության կամ Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզերի բազմաթիվ տեսարժան վայրեր այցելելու ընթացքում։ Այդ վայրերի թվին են պատկանում Արենի եկեղեցին, Քարահունջը, Շաքիի հիասքանչ ջրվեժը, Նորավանքի վանական համալիրը՝ երկհարկանի Սբ, Աստվածածին եկեղեցով, դժվար մատչելի Սպիտակավոր եղեկեցին, Տաթեւի ժամանակակից ճոպանուղին եւ Տաթեւի վանական համալիրն՝ իր գեղատեսիլ կիրճով ու հանրահայտ Սատանի կամրջով, եւ շատ այլ վայրեր։ 

Այլապես, օգտվեք հնարավորությունից շրջելու լեռներով ու ձորերով՝ թռչնադիտական ու բնապահպանական շրջագայությունների համար: 



Դիրքը եւ կոնտակտները



Քարանձավի դիրքը իդեալական է այն առումով, որ՝

ա) հեշտ է գտնել, քանի որ այն գտնվում է Երեւան-Վայք մայրուղուց ճյուղավորվող միակ ճանապարհի վրա, որը գեղատեսիլ կիրճով տանում է Նորավանք՝ թերեւս ամենագրավիչ վայրը զբոսաշրջիկների համար Վայոց Ձորի մարզում,

բ) հեռու չէ Նորավանքից, բայց շատ մոտ էլ չէ՝ այսպիսով ապահովելով հանգստանալու եւ համեղ սնվելու համար մեկուսի, անաղմուկ մի վայր։

Խնդրում ենք նախապես կապվել մեզ հետ սեղան կամ բացօթյա տաղավար պատվիրելու համար կամ էլ մեր հյուրատանը սենյակի առկայությունը ճշտելու համար։ 

Մեր կոնտակտները 

Հեռ․՝ +37493-673407
Email: contact@qarandzav.am
Instagram: qarandzav_am
ԳլխավորՔարանձավ պանդոկՏեսարժան վայրերԳիշերակաց
© 2015 Noravank Viilage Ltd. All Rights Reserved. Site by Brand Studio.