ԳլխավորՔարանձավ պանդոկՏեսարժան վայրերԳիշերակաց
Arm Rus Eng

Գիշերակաց


Մենք առաջարկում ենք ոչ միայն համեղ կերակրատեսակներ հայկական խոհանոցից, այլեւ գիշերակացի վայր:

Ձեր տրամադրության տակ է Bed & Breakfast տիպի հյուրատուն մոտակա Արենի գյուղում՝ հյուրասենյակով, հյուրերի համար նախատեսված ննջասենյակով, առանձին լոգարանով, խոհանոցով եւ ընդարձակ ճաշասենյակով: 

Նաեւ, մենք ունենք հատուկ առաջարկ բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են թռչնադիտական եւ բնապահպանական շրջագայություններով․ մենք տրամադրում ենք «Պատրիոտ» մակնիշի ամենագնաց լեռնային գոտում շրջագայելու համար։ 

Դիրքը եւ կոնտակտները



Քարանձավի դիրքը իդեալական է այն առումով, որ՝

ա) հեշտ է գտնել, քանի որ այն գտնվում է Երեւան-Վայք մայրուղուց ճյուղավորվող միակ ճանապարհի վրա, որը գեղատեսիլ կիրճով տանում է Նորավանք՝ թերեւս ամենագրավիչ վայրը զբոսաշրջիկների համար Վայոց Ձորի մարզում,

բ) հեռու չէ Նորավանքից, բայց շատ մոտ էլ չէ՝ այսպիսով ապահովելով հանգստանալու եւ համեղ սնվելու համար մեկուսի, անաղմուկ մի վայր։

Խնդրում ենք նախապես կապվել մեզ հետ սեղան կամ բացօթյա տաղավար պատվիրելու համար կամ էլ մեր հյուրատանը սենյակի առկայությունը ճշտելու համար։ 

Մեր կոնտակտները 

Հեռ․՝ +37493-673407
Email: contact@qarandzav.am
Instagram: qarandzav_am
ԳլխավորՔարանձավ պանդոկՏեսարժան վայրերԳիշերակաց
© 2015 Noravank Viilage Ltd. All Rights Reserved. Site by Brand Studio.